Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը հավաքագրում է անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները՝ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն աջակցելու նպատակով

Սեպտեմբեր 14,2022 15:59

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կարևորում է անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումը։ Եվ ելնելով պետության՝ իր քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության ապահովման եւ դրանց վերաբերյալ  հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից՝ համապատասխան պետական միջազգային մարմինների հետ աշխատանքներ կատարելու և գործընթացին նպաստելու նպատակով սկսում է հավաքագրել 2022 թ․ սեպտեմբերի 13-ին և դրանից հետո ՀՀ նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով անհայտ կորած և գերեվարված անձանց տվյալները։

44-օրյա պատերազմի ընթացքում ևս բազմաթիվ զինծառայողների ճակատագրի, գտնվելու մասին նրանց հարազատները ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ չէին կարողանում ստանալ։ Թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել։ Սակայն ամեն մի քաղաքացու` իր հարազատի ճակատագրի մասին իրազեկվածությունը, տեղեկությունների ստացման իրավունքը պետք է երաշխավորված լինի։

Այս տեղեկությունների հիման վրա ՀՔԱՎ-ը նախաձեռնում է գործընթացներ՝ տեղեկությունները փոխանցելով միջազգային կառույցներին, գերիների դեպքում՝ փաստերի հիման վրա դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչն էլ նպաստում է գերիների վերադարձի գործընթացին։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հետեւյալ կոնտակտներով

Արթուր Սաքունց
[email protected]

Անի Չատինյան  (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)
093819275
[email protected]

Սամսոն Գալստյան  (ՀՔԱՎ Երևանի ներկայացուցչություն)
041102324
[email protected]

Արմինե Սադիկյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)
093339441
[email protected]

Նազելի Մովսեսյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Վանաձոր)
093111615
[email protected]

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930