Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել են ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ է դարձել, որ վերջինս վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։
Զինծառայողի հորեղբայր Խաչատուր Գիշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը դիտելուց հետո անմիջապես դիմել են պետական բոլոր կառույցներին։
«Դիմել ենք Կարմիր խաչին, որտեղ էլ գրանցել են նրա տվյալները։ Իրենք արդեն կկատարեն մնացած աշխատանքները։ Պետական կառույցների ներկայացուցիչներն էլ նշել են, որ արդեն իսկ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- տեղեկացրեց զինծառայողի հարազատը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ