Լրահոս
Օրվա լրահոսը

Զիջումների վրա հիմնված քաղաքականությունը բերում է հայության հավաքական շահերի էլ ավելի բռնի ոտնահարման. «Ապագա հայկականը»

Սեպտեմբեր 14,2022 15:12

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով: Միջազգային իրավունքի կոպիտ խախտում հանդիսացող այս գործողությունները հանդիսանում են հետևողականորեն կիրառվող հայատյացության ու ցեղասպան հանցավոր քաղաքականության վառ դրսևորում, որի նպատակն է կասկածի տակ դնել հայության հավատը իր բնօրրանում անվտանգ ու արժանապատիվ ապագայի նկատմամբ: Հայրենիքի հանդեպ նման ոտնձգությունները ամրապնդում են մեր հաստատակամությունը շարունակել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու Սփյուռքի հայության համախմբումը համահայկական նպատակների շուրջ՝ հանուն հզոր և ապահով ապագայի:

Նորանոր զիջումների կորզմանն ուղղված ադրբեջանական ագրեսիվ պատերազմական գործողություններին հնարավոր է վերջ դնել միայն համայն հայության ջանքերի մեկտեղմամբ և խելամիտ քաղաքական ընթացքով: Արդեն հարյուրից ավելի կյանքեր խլած ադրբեջանական ընթացող ռազմական ագրեսիան կրկին ապացուցում է, որ հատվածային զիջումների վրա հիմնված քաղաքականությունը բերում է հայության հավաքական շահերի էլ ավելի բռնի ոտնահարման։

Աշխարհի հայությունը ակնկալում է միջազգային հանրության կողմից երկակի ստանդարտներից հրաժարում, Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտում և նրա հետևանքների վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկում։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել ագրեսիայի ետ մղմանն ուղղված ջանքերի շուրջ, կանգնել հայոց բանակի և հայ զինվորի կողքին հանուն հայոց պետականության, իսկ Սփյուռքին՝ առավելագույն ջանքերով հետամուտ լինել հայության հավաքական շահերի պաշտպանության և մեր պետականության պահպանման առաքելությանը:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930