«Հակառակորդի կրակոցից վիրավորված Արթուր Մարությանին վիրահատել են Սիսիանի հոսպիտալում ու տեղափոխել Երեւան»,-Aravot.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
33-ամյա Արթուր Մարությանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Գորհայքի արոտավայրերից հոտն էր իջեցնում եւ հայտնվել է ադրբեջանցիների դիտակետում ու կրակ են բացել նրա ուղղությամբ։ Մարությանը վիրավորում է ստացել գլխի հատվածում։ Վերջինս մենակ չէր, երեք հոգով էին, բայց արկը նրան է կպել։
Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ընդհանուր լարվածություն Տեղ համայնքում կա։ «Երեխաներին համայնքի բոլոր բնակավայրերից հանել ենք, մնացած բնակչությունը իրենց տներում են։ Գիշերները հերթապահություն ենք սահմանել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,-նշեց Տեղ համայնքի ղեկավարը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ