«Իրենք ուզում են պլստալ էս ընդհանուր պատմության մեջ` հանձնել ամեն ինչ, ասել, որ մեզանից ոչ ոք վրեժ չի լուծի, բոլորին մատաղ ենք արել… Կամ իրենք ինչ-ինչ երաշխիքներ ունեն, օրինակ` երաշխիքներ Թուրքիայից, որ որոշ մարդկանց ձեռք չեն տա, կամ էլ ուզում են ռեալ փրկել իրենց հաղթանակը»,-այս իշխանությունների ու իշխանամերձ շրջապատի մասին «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը:
«Կամ այս երկրի համար արյուն թափածները, երկրի համար նվիրված աշխատածները միանում են մեր հայրենիքը փրկելու գաղափարին, կամ վերցնում են այն գիծը, որ իրենք ուղղակի կպլստան: Երեւի մտածում են, հետո մի բան կլինի էլի, Նիկոլը հլը ոնց ասում է՝ լավ է, փողերը գալիս են, հետո կորոշենք: Մի խոսքով` կամ, կամ»,-իշխանություններին հանդուրժողների մասին էլ այսպես արտահայտվեց մուլտիպլիկատորը:
«Ես նկարիչ լինելով, չպետք է ուղղորդեմ զինվորականներին, զինվորականները պետք է ուղղորդեն մեզ բոլորիս»,-ասում է ռեժիսորը: «Տղերք ջան, այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի տարածքում, վաղը ձեր վզով է լինելու, բա էդ 100-ից ավել զոհը իրենք ո՞ւմ վրա են թողնելու, ոնց 5000-ից ավելի զոհն են կախում են էն զինվորականների վզից…Էն ժամանակ էն տղերքն էին մեղավոր, հիմա էլ դուք եք մեղավոր լինելու էս նոր պատմությունների համար: Հասարակությունը եւ նույն զինվորականությունը մի գլոբալ բան պիտի հասկանա` Նիկոլն առաջին օրվանից դատապարտված է պատմության կեղտահորի մեջ իջնել մինչեւ հատակը: Ինքը դատապարտվել է այն ժամանակ, երբ որոշում է կայացրել կատարել Թուրքիայի ծրագիրը: Այն օրվանից, երբ ասել է` ես համաձայն եմ, այդ օրվանից դատապարտված է իջնել պատմության կեղտի հորը:
Ուզում եմ զգուշացնել, որ նման մարդիկ իջնելիս փորձում են իրենց հետ ներքեւ քաշել մաքսիմալ շատ մարդկանց: Ընդ որում, Ազգային ժողովի 99 տոկոսը գիտի այդ մասին ու շատ լավ հասկանում է, թե ինչ է իրենց սպասվում: Հիմա իրենք իրենց հետեւից փորձում են քաշել մեզ բոլորիս` էդ հորի մեջ…Եվ եթե դուք պատրաստ եք իջնել պատմության հատակը, ջնջվեն ձեր անունները, կամ հնչեն որպես անեծք, շարունակեք նույն ոճով…Եթե ընդդիմությունը չունի լծակները, որ հարցեր լուծի, ապա այն մարդիկ, որ կարող են լուծել, թող իրենք լուծեն: Ի դեպ, Արցախն էլ տվյալ պահին շրջափակման մեջ է, եւ նույնիսկ այն ճանապարհը, որ մեզ «նվեր» էին տվել, այդ ճանապարհով էլ արդեն հնարավոր չի լինելու անցնել»,- ընդգծեց Դավիթ Սահակյանցը:
Կարդացեք նաև
«Եթե Շամշադինում մարդիկ ասում են, որ սխալ ենք եղել, Նիկոլի օգտին քվեարկել ենք, հիմա միայն այդպես ասելով ոչնչի չեն գա…Բոլոր այն մարդիկ, որ Վարդենիսում գնացել քվեարկել են Նիկոլի օգտին, եւ այսօր հարվածների տակ են, նույնը Ջերմուկում, Գորիսում, Սիսիանում, բոլորդ պետք է գաք ու կանգնեք այն մարդկանց կողքին, ովքեր դրա մասին ձեզ զգուշացնում էին, դա լոգիկայի մեջ է…Եթե ձեզ ինչ-որ ուժեր ու մարդիկ, զգուշացնում են, որ էսպես է լինելու ու լինում է, դուք հասկանում եք, որ իշխանությունը մեղավոր է, ուրեմն մի նստեք ձեր տներում, որովհետեւ սխալն ուղղելու դեպքում է միայն մարդը կատարելագործվում»,-հավելում է մուլտիպլիկատորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ