Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյսբուքում որոշ «դիվանի վրա նստած» վերլուծաբաններ փորձում են գնահատականներ տալ ԱԺ աշխատանքին, թե բա՝ ի՞նչ օրակարգ են քննարկում». Վլադիմիր Վարդանյան

Սեպտեմբեր 14,2022 13:10

Այսօր ԱԺ նիստում ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմական գործողությունների վերաբերյալ միջազգային գործընկերների արձագանքը. «Մենք գիշերվանից կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ ու ակնհայտ է, որ նրանց արձագանքը, մասնավորապես՝ ԵՄ մեր գործընկերների, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պարոն Մակալիստերի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցով զեկուցողների Զովկոյի արձագանքները: Համոզված եմ, որ մասնավոր խոսակցություններում դրանք եղել են էլ ավելի կոշտ ու սուր»: Նա կոչ արեց մեր մյուս գործընկերներին հետեւել այդ ոգուն ու թույլ չտալ ագրեսորին հաջողության հասնել. «Կաշխատենք պահել միջազգային ճնշման մակարդակը նույն ոգով»:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հայտարարեց. «Երեկ առավոտվանից ֆեյսբուքում որոշ «դիվանի վրա նստած» վերլուծաբաններ փորձում են գնահատականներ տալ ԱԺ աշխատանքին, թե բա՝ ի՞նչ օրակարգ են քննարկում այստեղ, այս ի՞նչ հարցեր են: Նախ` Աժ հերթական նիստերի օրակարգը ամիսներ առաջ է ձեւավորվում եւ այդ օրակարգի մենք չենք կարող շեղվել: Եթե անհրաժեշտություն է լինում, շատ լավ էլ շեղվում ենք եւ փորձում ենք իրականացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Բայց հարգելի գործընկերներ, նույնիսկ ամենալարված իրավիճակներում պետական համակարգը պետք է աշխատի ու նախեւառաջ՝ ԱԺ-ն ու բնականոն եղանակով: Որեւէ մեկը իրավունք չունի ԱԺ գործունեությանը խոչընդոտի: Չմոռանանք, որ այս երկրի խնդիրների մի մասը ստեղծվել է, երբ դեռեւս 1999-ին ԱԺ-ի գործունեությունը խաթարվեց: Մենք աշխատելու ենք ու քննարկելու ենք այն հարցերը, որոնք մեր բնականոն օրակարգի մեջ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930