Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղազախստանի ԱԳՆ մեկնաբանությունները լավագույնս բնութագրում են ՀԱՊԿ-ի անիմաստությունը. Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբեր 14,2022 12:52

ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի թվիթերյան գրառումը

Ղազախստանի ԱԳՆ մեկնաբանությունները՝ «օբյեկտիվ պատկեր ստանալու անհրաժեշտության մասին, քանի որ հակասական տեղեկություններ են ստացվում երկու կողմերից», և որ «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին», քանի որ «այն սահմանազատված չէ» լավագույնս բնութագրում է ՀԱՊԿ-ի անիմաստությունը։

Հիշեցնենք՝ Ղազախստանի ԱԳՆ -ն հայտարարել էր՝ Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում. «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ: Այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»:

Ղազախստանը նաև պատրաստակամություն էր հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930