Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առհասարակ ՀՀ էսօրվա իշխանությունների մոտ երբևէ եղել է Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու և Ալիևին տապալելու ցանկություն, պիտի խոսել հիմա.

Սեպտեմբեր 14,2022 12:07

Իրանագետ, ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանում այս պահին կա շոշափելի հանրային բողոք Իլհամ Ալիևի դեմ, որը կապված է արդեն 2 օր շարունակ ՀՀ դեմ իրականացվող ագրեսիայի և դրա հետևանքով կրած մարդկային կորուստների, կազմակերպված գիշերային թաղումների հետ։

Ալիևին քննադատող հայտարարություններով են հանդես եկել «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների առաջնորդները և առանցքային գործիչները, հասարակական մի շարք ակտիվ գործիչներ, ակտիվիստներ, գրողներ, հրապարակախոսներ, ֆեմինիստներ և անգամ կրոնական գործիչներ։

Վերջիններից մեկն Ալիևին անվանել է «ազգային ծաղրածու» և կոչ արել, որ սեփական որդուն ուղարկի առաջնագիծ և զոհ դարձնի իր արկածախնդրություններին։

Եթե առհասարակ ՀՀ էսօրվա իշխանությունների մոտ երբևէ եղել է Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու և Ալիևին տապալելու ցանկություն, պիտի խոսել հիմա։ Հիմա է պահը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930