Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զինկոմիսարիատները ոչ մեկին կամավոր չեն ընդունում, որ գնան սահման». Եղիշե Զաքունց

Սեպտեմբեր 14,2022 11:15

«ՔՊ-ն առաջարկում է համակեցության պայմաններում քննարկել ու հաշտվել: Քննարկել է առաջարկությունների փաթեթ: Այս հայտարարությունը ակնարկում է՝ սպասեք նոր զիջումների, դա կլինի միջանցքի տեսքով, թե տարածքային զիջումներ՝ չեմ կարող գուշակել»,- ՀՀ ԱԺ-ի առաջ հայտարարեց 44–օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հարազատ Եղիշե Զաքունցը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները այսօր վաղ առավոտից ՀՀ ԱԺ-ի դիմաց ցույց են անում:


Եղիշե Զաքունցը մտահոգություն հայտնեց՝ 44-օրյա պատերազմից հետո երկու տարվա ընթացքում մեր բանակը ոչ մի կերպ չզինվեց:

Նա շարունակեց. «Փոխարենն այդ ընթացքում բարձրացվեցին պարեկների աշխատավարձերը: Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀ ԱԺ-ում ասաց, որ փող ունենք, բայց զինամթերք գնել չէինք կարող: Փաստորեն, հասկանում ենք, որ իր վրա ճնշում կա: Նա թույլ անձնավորություն է, որը չի կարողանում պաշտպանել մեր ազգի շահերը, ուստի մենք իրեն պետք է ստիպենք հեռանալ, որպեսզի կարողանա ղեկն իր ձեռքը վերցնել անձնավորություն, որը կպաշտպանի մեր շահերը»:

Եղիշե Զաքունցը նաև մտահոգություն հայտնեց, որ այս օրերին զինկոմիսարիատները ոչ մեկին կամավոր չեն ընդունում, որ գնան սահման. նույնիսկ ծնողներին թույլ չեն տալիս, որ գնան իրենց երեխաների մոտ:


44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը վստահեցրեց՝ իրենց պահանջը մեկն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նա տեղեկացրեց, որ երեկվանից իրենք ՀՀ ԱԺ-ի դիմաց են: Փաստեց, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն առաջարկել է, որ երեք նախագահները, Վեհափառը, Արցախի նախագահները, նախկին ԱԳ նախարարները հանդիպեն, առաջարկվի վարչապետի թեկնածու, և ՀՀ ԱԺ-ում սկսվի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը: Նաիրա Մելիքյանն այս առիթով ասաց. «Մենք հայտարարեցինք, որ միանում ենք Սաղաթելյանի կոչին, մենք էլ կոչ-պահանջով դիմում ենք բոլոր նախագահներին, Վեհափառին, որպեսզի համաձայնության գան: Երեկ մեզ պատասխանում էին, որ փորձում են այդ ձևաչափն իրականություն դարձնել, բանակցություններ են գնում: Ցավոք, երեկ ոչինչ էլ չլսեցինք: Այսօր էլ նույնն ենք պահանջում՝ Փաշինյանի հեռացում»:

Նաիրա Մելիքյանը վստահ է՝ հակառակ դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անարգել շարունակելու է իրականացնել իր ագրեսիան: Զոհված զինծառայողի մայրը բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, կանգնել իրենց կողքին ու վստահեցրեց՝ իրենք ոչինչ չեն պահանջում. միայն մարդկանց ֆիզիկական ներկայություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930