Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնային հարց է դառնում Ադրբեջանի ռազմական գործողություններին միջազգային համարժեք գնահատական տալը. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 14,2022 11:00

Միջազգային կառույցների նման պահվածքից Ադրբեջանը եզրակացրեց, որ կարող է հանգիստ եւ անպատիժ ռազմական գործողություններով լուծել իրեն անհրաժեշտ ցանկացած հարց եւ դիմեց նման քայլերի:

Մյուս կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտվեց Ուկրաինայում ՌԴ զորքերի հետքաշման առաջին իսկ դեպքից եւ զուգահեռաբար բախումներ հրահրեց Հայաստանի դեմ, որը ռազմաքաղաքական դաշինքի մեջ է ՌԴ-ի հետ, Հայաստանում են գտնվում ռուսական ռազմաբազա, սահմանապահ զորքերը, իսկ Արցախի շփման գծում կանգնած է ՌԴ խաղաղապահ զորախումբը: Օրերս Վլադիվոստոկում ունեցած իր ելույթում նման սցենարի վերաբերյալ իր մտահոգություններով եւ կանխատեսումներով կիսվեց նաեւ ՀՀ վարչապետը՝ շեշտելով, որ տարածաշրջանը կարող է ապակայունացվել ՌԴ-ի՝ դեպի Ուկրաինա ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնելու հետեւանքով:

Այստեղ արդեն ավելորդ է կրկնելը, որ Ադրբեջանը, ըստ էության, մեջքից հարված է հասցնում ՌԴ-ին, որի ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի վրա: Սահմանին ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան տալիս են, սակայն այսօր առաջնային հարց է դառնում Ադրբեջանի ռազմական գործողություններին առաջին հերթին միջազգային համարժեք գնահատական տալը, ինչը միայն կարող է զսպել թուրք-ադրբեջանական ախորժակը:

Մյուս կողմից էլ հրադադարի խախտման վերջին դեպքն ավելորդ անգամ փաստում է, որ խաղաղության մասին Ադրբեջանի խոսքերը սին են, եւ պետք է մշտապես պատրաստ լինել ադրբեջանական ագրեսիային:

Այսօր ՀՀ անվտանգային համակարգի ողջ գործիքակազմի օգտագործումը հրամայական է, քանի որ ակնհայտ է դառնում, որ թյուրքական զույգը չի հրաժարվում առավելապաշտական նպատակներից:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930