Եվ իրավացի էին այն բոլոր մարդիկ, որոնք երկու տարի շարունակ զգուշացնում էին, որ` խաղաղություն ես ուզում, պատերազմի պատրաստվիր, խաղաղության դարաշրջանը միֆ է, խաղաղության ձգտումը չի կարող միակողմանի լինել, եւ ռազմաշունչ հայտարարություններ անողներն ու Գյոկչա-Էրիվան գրավողները չեն կարող խաղաղություն հաստատել:
Նրանց ո՛չ միջազգային հանրությունն է կարողանալու զսպել, ո՛չ Ռուսաստանը, որոնք զբաղված են ծանր կոնֆլիկտով:
Այսինքն՝ մորթվող հավի անխելքությունն ու իր դահճի աջը համբուրող քրիստոնյայի կեցվածքը մեզ չեն փրկելու:
Մեզ կարող է փրկել անասելի ճկուն եւ խելացի իշխանություն ունենալը, որը, մի կողմից, դիվանագիտական բոլոր լծակներն ու հնարավորություններն է գործադրում, մյուս կողմից՝ բոլոր ռեսուրսներն ու ուժերը ծախսում է զինվելու եւ պատերազմին պատրաստվելու վրա: Իսկ մենք ո՛չ այն արեցինք, ո՛չ էլ մյուսը:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: