«Մարդասպաննե՛ր, մեր էրեխեքի գլուխը կերաք»,- ՀՀ ԱԺ-ի առաջ գոչում է զոհված զինծառայողի հարազատ Կարինե Այվազյանը:
Վաղ առավոտից զոհված զինծառայողների ծնողները փակել են ՀՀ ԱԺ բոլոր մուտքերը: Այս պահին տարածքում տասնյակ ոստիկաններ կան: Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում նրանք պատ են կազմել՝ մի փոքր միջանցք թողնելով, որպեսզի պատգամավորների մեքենաներն անցնեն:
Ոստիկանները պատնեշ ստեղծեցին, թույլ չտվեցին, որ ցույցի մասնակիցներից մի քանիսը գնան խորհրդարանի մուտքի մոտ և հանդիպեն ՀՀ ԱԺ մուտք գործող պատգամավորների հետ:
Զոհված զինծառայողների հարազատները, դիմելով ոստիկաններին, հայտարարում են. «Մի պաշտպանեք մարդասպանին, վրեժ լուծեք: Մարդասպանին պաշտպանելուց լավ մտածեք, ձեր ընկերներին սպանողներին եք պաշտպանում: Ամեն օր գալու եմ, իրենց օր ու արև չեմ տալու: Չեմ հանգստանալու մինչև սրանք չազատեն մեր Ազգային ժողով»:
Կարդացեք նաև
Կարինե Այվազյանը վրդովված ասաց. «Անդրանիկ Քոչարյանին զանգեցի, չվերցրեց, Հայկ Կոնջորյանի աշխատակիցը անջատեց. թքած ունե՞ն մեզ վրա»: Ի վերջո, կարմիր բերետավորները բերման ենթարկեցին կնոջը: Կողքից ցուցարար կանանցից մեկը գոչեց. «Մեռնի ձեր թասիբը. Կնո՞ջ եք տանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ