«2020 թվականի իր ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացնելիս նշում էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների թիվը 2017 թվականին կազմել է 10000, 2018 թվականին՝ 12400, իսկ 2019 թվականին՝ 14900։ Նույն տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար 8100, 9100 եւ 13000 անձի»։
Մասնավորապես, 2019 թվականի 13 000 դիմումի փոխարեն՝ 2020 թվականին քաղաքացիություն է ստացել 11456 մարդ, իսկ, ահա, 2021 թվականին այս թիվն ավելի է իջել եւ ստացվել է 8521 դիմում, որից հաստատվել է 7379-ը։ Ստացվում է` Փաշինյանը հերթական անգամ հայտարարություն է արել եւ փաստ ներկայացրել մի բան, որը հետո հերքվել է եւ բացասական միտում գրանցել. նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։