Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյան․ «Մեր ռազմավարական դաշնակիցը հաճախ հղում է անում, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի պայմաններ պետք է պահպանեն երրորդ երկրների չդիմելու»․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 14,2022 10:04

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, որին, ի դեպ, ներկա չէր ընդդիմությունը, մի քանի ՔՊ-ական հերթագրվեցին, որ հարցեր ուղղեն «մեծարգո վարչապետին»։ Նրանցից մեկը նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էր, որը հետաքրքրվեց, թե ինչն է խանգարում մեզ՝ բանակի արդիականացման գնալու եւ նոր զինատեսակներ ձեռք բերելու, բայց ոչ թե հարձակողական, այլ՝ պաշտպանողական: Նիստից հետո նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու է խոսում միայն պաշտպանողական զենքերից, ինչու չի ցանկանում, որ Հայաստանը նաեւ հարձակողական զենք ձեռք բերի։

-Բոլոր երկրները, կոպիտ ասած, թքած ունեն մեր երկրի վրա։ Մենք տեսանք, որ մենակ ենք պատերազմի ժամանակ՝ ի տարբերություն Ուկրաինայի, հիմա մտածենք, թե Մալայզիան, Վիետնամը կամ եվրոպական երկրներն ինչ են մտածում մեր մասին, եւ չզինվենք ու մեր հարեւանների հետ զենքի պայմանագրեր չկնքե՞նք։

– Պարտադիր պետք է կնքենք, բայց դուք լավ գիտեք, որ մեր ռազմավարական դաշնակիցը հաճախ հղում է անում, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի պայմաններ պետք է պահպանեն երրորդ երկրների չդիմելու։ Մյուս կողմից՝ դուք լավ գիտեք, որ մյուս ուժային կենտրոնը՝ ԱՄՆ-ն եւս այստեղ ունի, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներ, որոնցից նույնպես ոչ թե իրենք ասում են, որ եթե գնես՝ ոչինչ, այլ իրենք ասում են՝ մենք միանգամից պատժամիջոց կկիրառենք։

– Իսկ այսքան ժամանակ ինչպե՞ս էինք զենք գնում՝ նախորդ իշխանության օրոք։

– Նախորդ իշխանության օրոք գնած զենքերով մենք պարտություն կրեցինք։ Մեզ պետք են նոր որակի զենքեր, որ պարտություն չկրենք։

– Միայն զե՞նքն էր պատճառը։ Մենք չենք կռվել, ոմանք դավաճանել են, իշխանությունը չի ցանկացել կռվել, իշխանությունը հանձնել է Շուշին, Հադրութը, այսինքն՝  իշխանությունը չի ցանկացել կռվել այդ զենքով։

– Ո՞ր իշխանությունը։ Իսկ գուցե նախո՞րդ իշխանությունը չի ցանկացել։

– Բայց նախորդ իշխանությունը չէր պատերազմի պատասխանատուն։

– Բայց նախորդ իշխանության օրոք բանակում որեւէ փոփոխություն չէր եղել, չէ՞։ Նշանակում է՝ նախորդ իշխանության կադրերն էին բանակում, չէ՞։

– Ոչ, այս իշխանությունը բերեց այնպիսի կադրեր, որոնք փախան մարտի դաշտից։

– Այդպիսի հրամանատարներ չի բերել, վերցրեք՝ պաշտպանության նախարարության կազմը նայեք, տեսեք՝ 2018 թվականին, տեսեք՝ 2020 թվականին եւ կտեսնեք, որ փոփոխությունը 0.00001 տոկոս էր։ Այսինքն՝ հինգ կամ վեց հոգի թող փոխած լիներ։ Այսինքն՝ ամբողջ սպառազինությունը, բանակը, կորպուսի հրամանատարները՝ բոլորը եղել են այն մարդիկ, ովքեր եղել են նախկինների օրոք։

Վահե Մակարյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930