Երեկ երեկոյան «Սպուտնիկ-Արմենիային» Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին երեկոյան ժամը 8-ից հետո հարաբերական անդորր է:
Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնել է, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով այրվում է խոտածածկույթը։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։
«Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասաց մարզպետը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: