Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք առաջատար պատգամավորներ հանձնաժողովի նախագահ գերմանացի Դեվիդ Մքալըսթերի գլխավորությամբ խստորեն դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։
Հայտարարությանը միացել են նաեւ Հայաստանի հարցերով զեկուցող բուլղարացի Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցերով զեկուցող խորվատ Զելյանա Զիվկոն։
Բոլոր նշված պատգամավորները Եվրոպական ժողովրդական կուսակցության ֆրակցիայի անդամներ են»։
Կարդացեք նաև