Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մշտապես մտահոգված ենք, երբ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ խառնել իրավիճակը, շեղել ուշադրությունը Ուկրաինայից». ԱՄՆ պետքարտուղար

Սեպտեմբեր 14,2022 00:20

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված իր հեռախոսազրույցների ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հետ հայ-ադրբեջանական սահմանային բախումների կապակցությամբ, ինչպես նաև Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: Իր պատասխանում պետքարտուղարը նշել է.

«Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, այո, ես երեկ երեկոյան խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ նրանց ժամանակով վաղ առավոտյան: Մենք կրկին ականատես եղանք ռազմական գործողությունների բռնկմանը, մի բան, որը ձեռնտու չէ ոչ մեկին։ Այն չի բխում Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի շահերից, և, իհարկե, չի բխում ավելի լայն տարածաշրջանի շահերից։ Եվ ես խոսեցի երկուսի հետ, կոչ արեցի անել հնարավոր ամեն ինչ՝ ընդհարումներից հետ կանգնելու և իրենց երկրների միջև կայուն խաղաղություն կառուցելու մասին խոսակցություններին վերադառնալու համար:

Հենց այս պահին մեր հատուկ բանագնացը տարածաշրջանում է, ով աշխատում է երկու երկրների հետ: Ես սերտ կապի մեջ կլինեմ նրանց հետ, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք հակամարտությունը վերադարձնել բանակցությունների սեղանին և վերադառնալ խաղաղություն կառուցելու փորձերին»

Արձագանքելով լրագրողի՝ Ռուսաստանի ներգրավվածության և դրա հետ կապված մտավախությունների վերաբերյալ հարցին՝ պետքարտուղարն ասել է:

«Մշտապես մտահոգված ենք, երբ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ խառնել իրավիճակը, շեղել ուշադրությունը Ուկրաինայից: Դա մեզ միշտ մտահոգում է: Բայց եթե Ռուսաստանն իրականում կարողանա օգտագործել իր ազդեցությունը ի բարօրություն, այն է՝ կրկին հանդարտեցնի իրադրությունը, դադարեցնի բռնությունը և կոչ անի բարեխղճորեն ներգրավվել խաղաղության կառուցման գործին, ապա դա դրական քայլ կհանդիսանա»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930