Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ պատգամավորը կատարվածը «սահմանային կոնֆլիկտ» է կոչում․ «Գտնում ենք, որ ռազմական դրություն հայտարարելու կարիք այս պահին չկա»

Սեպտեմբեր 14,2022 00:06
Gurgen Arsenyan

Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պնդում էր, որ չնայած Ադրբեջանի գործիքակազմին, պետք է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, անդրադարձավ նաեւ հարցին՝ իշխանությունը ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի՞ տեսնում։

«Այդ մասով մենք ունեցանք ակնարկ։ Ոչ թե խորը քննարկում, այլ ակնարկ։ Գտնում ենք, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա, որովհետեւ․․․եկեք ձեւակերպումներում ճիշտ լինենք։ Այս պահին սահմանային կոնֆլիկտ է ընթանում, հրետակոծության են ենթարկվում ՀՀ սահմանային բնակավայրերն ու զորամիավորումների զբաղեցրած դիրքերը։ Այս պահին չենք կարող արձանագրել, որ Ադրբեջանի զինուժի կողմից դեպի ՀՀ տարածք խորանալու էական տեղաշարժ է եղել»,-նշեց Գուրգեն Արսենյանը։

Հակադարձմանն ի պատասխան, որ ինքն այսօր ասել է, որ կան դիրքային փոփոխություններ, Արսենյանը պատասխանեց․ «Ես «էական» բառն ասացի»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել ՀՀ-ի սուվերեն տարածքներում՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան գրառում է արել․ «Տարբեր ալիքներով շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը տեղի ունեցողն անվանել է «սահմանային միջադեպ»… ասեմ, որ սա պատահական եզրույթ չէ. «սահմանային միջադեպ» (border skirmish) եզրույթը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է Nicaragua v USA գործով դեռ 1986թ.` տարանջատելով այն ագրեսիայից: Այսինքն` սահմանային միջադեպի պարագայում կողմը չի ստանում ինքնապաշտպանության իրավունք, իսկ ԱԽ միջամտությունը բացառվում է»:

-ՀՀ սահմանադրություն, հոդված 119․ «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»։

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ բացառապես պատասխանում է ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Բաքվի սանձազերծած լայնածավալ ագրեսիային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nimar says:

    Արդյո՞ք զինված անձի ներթափանցումը կամ նման ներթափանցման վտանգը կարելի է մեկնաբանել որպես զինված հարձակում երկրի վրա։ Օրենքը չի սահմանում քանակական, որակական կամ տարածքային չափորոշիչներ, թե ինչ է նշանակում զինված հարձակում։ Եվ սա ողջամիտ է:
    Ի գիտություն հեղինակի՝ «կարող է» հայտարարել, և ոչ թե «պետք է» հայտարարել, սա որոշում է համարժեքությունը յուրաքանչյուր առանձին իրավիճակում բազմաթիվ գործոնների համադրությամբ:
    Օրինակ, եթե օրենքում նշված չափանիշներին համապատասխանող քաղաքացին կարող է նախագահ ընտրվել, դրանից չի բխում, որ նա պետք է ընտրվի նախագահ։ Ավելին, օրենքին հղում անելն այս դեպքում անհեթեթ կլինի։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930