Այդ հարցի պատասխանը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է կառուցի իր հետագա մարտավարությունը
2022 թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական բանակի ներկայիս որոշակի հաջողությունները մեր հասարակության մեջ հակասական գնահատականների են արժանանում: Ավելին ասեմ՝ դրանք իմ մեջ էլ են ոչ միանշանակ զգացմունքներ առաջացնում: Նախ, իհարկե, ես շատ ուրախ եմ, որ ուկրաինացիները հաջողությամբ են հակազդում Ռուսաստանի ագրեսիային եւ կարողանում են ազատագրել իրենց երկրի որոշակի հատվածներ զավթիչներից: Բայց մյուս կողմից՝ դեռեւս պարզ չէ, թե ինչ հետեւանքներ կունենա դա Հայաստանի համար:
Իմ հայրենակիցների «ռուսամետ» մասի կողմից երբեմն արցախյան պատերազմի հետ անցկացվող զուգահեռները, որոնք հիմնված են այն քարոզչական թեզի վրա, թե իբր Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ ռուսներին պաշտպանելու նպատակով, տեղին չեն, եթե չասենք՝ վտանգավոր: Ուկրաինայում ռուսներին ոչինչ չէր սպառնում, Կիեւի կենտրոնում մշտապես լսվում է ռուսերեն խոսքը, եւ դա ոչ մեկին արտառոց չի թվում: Ուկրաինական բանակի մի զգալի մասը, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներն, ազգությամբ ռուսներ են, որոնք՝ մնացած ազգերի ներկայացուցիչների հետ, պաշտպանում են իրենց հայրենիքը: Ուկրաինացիները դարձել են քաղաքական ազգ: Արդեն նշել եմ, որ այդ ազգի մեջ մտնում են տարբեր էթնոսների ներկայացուցիչներ:
Հայաստանցիներն, օրինակ, քաղաքական ազգ չեն դարձել: Չնայած այստեղ ապրող քաղաքացիների 98 տոկոսը հայեր են, մեզ համար քաղաքացիական ինքնությունը պակաս կարեւոր է, քան էթնիկ: Եվ այս հարցում մեծ է ղեկավարների դերը: Զելենսկին կարողացավ համախմբել Ուկրաինայի քաղաքացիներին, իսկ Փաշինյանը՝ հակառակը, շարունակելով իր նախորդների գործը, խորացնում է պառակտումը:
Իմ հայրենակիցների «արեւմտամետ» թեւում որոշակի էյֆորիա է տիրում: Նրանց գրառումներից կարելի է տպավորություն ստանալ, որ ուկրաինական բանակը հիմա Կրեմլի պատերի մոտ է, եւ միակ բանը, որ մնում է Պուտինին, հանձնվելն է: Իրականում պատերազմը դեռ երկար է տեւելու, եւ արդյունքն էլ, իմ կարծիքով, որեւէ մի կողմի կապիտուլյացիան չի լինելու:
Կարդացեք նաև
Բայց այստեղ կա մի կարեւոր հարց, որի պատասխանի շուրջ առաջարկում եմ մտածել թե՛ ռուսամետներին եւ թե՛ արեւմտամետներին: Ինչի՞ համար է Պուտինը սկսել պատերազմը: Կարծում եմ, նրա հիմնական եւ ամենակարեւոր նպատակը Ուկրաինայից որքան հնարավոր է մեծ տարածքներ խլելը չէ: Ինձ թվում է՝ նրա ծրագիրն ավելի հավակնոտ է, եւ, ըստ այդմ, ավելի ֆանտաստիկ եւ անիրատեսական: Եթե պատկերավոր ասենք՝ Պուտինի նպատակը ժամանակը կանգնեցնելն է: Նրան թվում է, թե իր երկիրը կփրկվի, եթե հակադրվի քաղաքակիրթ աշխարհին, մեկուսանա, պարփակվի իր մեջ: Հակառակ դեպքում, ՌԴ նախագահի կարծիքով, Ռուսաստանը կփլուզվի եւ կտրոհվի: Դա, իհարկե, խելահեղ մոտեցում է: Եվ Ուկրաինայի վրա հարձակվելն այդ մտածելակերպին համապատասխան քայլ է:
Իրականում Ռուսաստանի եթե ոչ տրոհմանը, ապա խիստ թուլացմանը բերում է Պուտինի հենց այդ քաղաքականությունը: Բայց եկեք մտածենք նաեւ՝ արդյո՞ք մեզ՝ հայերիս, ձեռնտու է այդ՝ Ռուսաստանի փլուզման կամ թուլացման գործընթացը: Եթե դա տեղի ունենա, ապա ի՞նչ դրսեւորումներ կունենա, ի՞նչ արագությամբ կընթանա: Կախված այդ պատասխանից՝ Հայաստանի իշխանությունը եւ հասարակությունը պետք է ընդունեն, ինչպես ասում են, evidence based (իրողությունների վրա հիմնված) որոշում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.09.2022
մեկանաբանությունից պակասողը Ուկրայինան Ռուսաստանի կողմից թիրախավորվելու հիմնական պատճառն էր: Դա ՆԱՏՈ-ի սողանքային առաջխաղացումն էր, որի անընդունելի լինելու մասին կար 2014-ի պայմանավորվածությունը կողմերի միջև: Այստեղ ոչ թե Կիևում ռուսերենի սիրված լինել-չլինելն է, որ կարող էր թեմա լինել, այլ համաշխարհային մասշտաով կայունության իներցիան խախտելու ԱՄՆ-ի փորձերը..որ շարունակենք հասանելու ենք Տայվան, մեր Արցախն էլ հետը, եթէ չասենք Սյունիքը նաև…մի խոսքով
կարծես վերջերս շատ New York Times էք կարդում.
Երկուսն էլ իրենց հասարակությունները համախմբել են նույն հաջողությամբ` նույն կենտրոնից, որին դուք «քաղաքակիրթ աշխարհ» եք անվանում: Նույնիսկ այդ համախմբման հետևանքներն են նման:
In our case the sample of evidence (or data) consists of 2 points.
1) 1917 – revolution and collapse of the Russian state and military,
2) 1991 – dissolution of the Soviet Union, once again collapse of the Russian state and military.
How did we fare in the years following those 2 events? This analysis should be at the heart of the preoccupations of the Armenian elite.
In other words – and to put it very mildly – there are issues that should be prioritized over the traditionally fun topics of Sashik’s 50, Robik’s 4, corruption, Baden Baden, Academic village, Statue of Jesus, previous regime, etc. Let citizens digest this unpleasant reality first and then we can talk about the course of actions to take.
Կա բնիկ ավտոխտոն ժողովուրդների քաղաքակրթություն, որոնց եթե կտրես իրենց բնօրրանից, կուծածվեն ու կվերանան, կա ոչբնիկ անհայրենիք ժողովուրդների քաղաքակրթություն, որոնց եթե զրկես բնիկ ժողովուրդների բնօրրանը զավթելուց, սրանք էլ այսպես կուծածվեն ու կվերանան, այնպես որ գնում է երկու քաղաքակրթությունների գոյության կռիվ: Այս գոյամարտում քաղաքակրթությունների առողջ ներկայացուցիչները էվոլյուցիայի ընդունակ են եւ ապագա ունեն, իսկ նրանց հիվանդ թույլ ներկայացուցիչներն ընդունակ չեն էվոլյուցիայի եւ պետք է վերանան: Սա վերաբերում է բնական գործընթացներին, բայց այն ինչ ունենք մեր տարածաշրջանում կամ ռուս ուկրաինական տարածաշրջանում, դրանք միանշանակ արհեստածին բնույթ ունեն, որի իմաստը մարգինալներին ուժեղացնելով եւ նրանց ձեռքով վերացնել երկու քաղաքակրթությունների տեսակի կրողներին, դրանով քաղաքակրթությունները դեգրադացվում են եւ երկուսն էլ վերանում են: Բնական մրցակցությունը այն կլիներ, որ նույն քաշայինները մտնեին պայքարի եւ ոչ թե ավելի ծանր քաշայինները միջամտեին նրանց գոյապայքարին, արդյունքում’ հենց ծանր քաշայինները հետ քաշվեն, նրանց սանիկները անմիջապես կպարտվեն: Կարճ ասած, մենք այսօրվա իրավիճակում, երբ ծանրքաշայիններն են մեր դեմ գործում, մի ելք ունենք, այն է’ միավորվել մեր կարգի բնիկ ավտոխտոն ժողովուրդների հետ եւ միասին մտնել ծանրքաշայինների կարգ եւ միասին գոյաբանական կռիվ տալ ծանրքաշային անհայրենիքավորների դեմ: Սա կլինի բնական պայքար: Հայերը, վրացիները, իրանցիները, ինչպես նաեւ տարածաշրջանի պետականությունը կորցրած բնիկ ավտոխտոն ժողովուրդները պետք է միավորվեն մի ռազմավարական գոյաբանական կառույցի մեջ եւ դառնանք մի շունչ մի մարմին’ ընդհանուր բանակով, ընդհանուր տնտեսությամբ եւ վերպետական կառավարությամբ: Սրանով, մեր գլխավոր գլխացավանքը կլինեն ներքին անհայրենաքավորները’ հինգերորդ շարասյունը եւ եթե ինքնամաքրման արդյունավետ միջոց չունենանք, սրանք կմնան մեր պարտությունների հիմնական պատճառը, մեր իշխանությունընդդիմությունը ոտից գլուխ թաթախված է անհայրենիքավորության վարակիչ ախտով եւ մեզ հետ ոչ մի այլ ժողովուրդ դաշինք չի կազմի, եթե մենք ունակ չլինենք ինքնամաքրվելու’ սա ներքին իմունիտետն է, այդ ախտով տառապում են հետխորհրդային բոլոր ժողովուրդները, սա ներքին քաղաքական մշակույթի լիակատար բացակայությունն է, սովետը հենց անհայրենաքավոր հինգերորդ շարասյունը քանդեց, ովքեր հատուկ ծառայությունները վարակեցին եւ հիմա էլ այդ գործընթացը շարունակվում է: Սկզբից անարյուն հաղթենք ներքին անհայրենաքավորներին, որն ամենաբարդն է, իսկ դրանից հետո դրսի անհայրենիքավորներին հաղթելը հարսանիք ու խաղուպար է: