«Ամերիկայի Ձայն». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջը տեղեկացնում է, որ այսօր սեպտեմբների 13-ին կայացել է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիշեցնենք, որ դեսպան Ռիքերը իր տարածաշրջանային այցի շրջանակում սեպտեմբերի 13-ին ժամանել է Բաքու: ԱՄՆ դեսպանության գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Դեսպան Ռիքերը հանդիպել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և հորդորել Ադրբեջանին և Հայաստանին ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ նախքան Բաքու ժամանելը դեսպան Ռիքերն այցելել է Հայաստան, ուր սեպտեմբերի 10-ին՝ նախքան հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճին, հանդիպել է վարչապետ Փաշինյանի հետ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան գրառումն այս կապակցությամբ հաղորդել է.
Կարդացեք նաև
«Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ռիքերը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ և ընդգծել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին բանակցել համապարփակ խաղաղ կարգավորման շուրջ»: