«Ադրբեջանն ունի կոնֆլիկտի կարգավորումը թույլ չտալու քաղաքականություն, բայց, երբ դու հետևողականորեն կարգավորման ես տանում, նման դեպքեր են լինում։ Եվ սա 5-րդն է 2021թ․ հունվարից հետո»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանի սահմաններին Ադրբեջանի հարձակմանը։
Մ․Նահապետյանը նաև ասում է, որ Հայաստանն այսօր սպառազինություն չի ստանում, Ռուսաստանը Հայաստանին զենք չի վաճառում և թույլ չի տալիս, որ ԱՄՆ-ից գնի։ Նա անգամ համոզված է, որ ՌԴ-ն Գյումրում գտնվող 102-րդ ռազմաբազայից տարել է իր զենքը։
Ինչ վերաբերում է այդ հարձակմանը ՌԴ արձագանքին, ասում է՝ Հայաստանը թեև դիմել է ռազմավարական գործընկերոջը, բայց նա չի կատարելու իր պարտականությունները։ «ՌԴ-ն չի կատարելու իր պարտականությունները, Ալեն Սիմոնյանն ի՞նչ է անելու, հայտարարելու է, որ 100 տոկոսով կատարե՞լ է, և մենք բավարարված ենք այն դեպքում, երբ մեր փողով գնված ՀՕՊ համակարգերը չէին տալիս պատերազմի ամենավճռական պահին»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։