Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տեղեկություններով՝ մեր ստորաբաժանումները հանկարծակիի են եկել»․ Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 13,2022 23:03

«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք մեզ պաշտպանել։ Ուստի խաղաղության օրակարգն իրականում մերն է։ Փաշինյանի օրակարգը միակողմանի զիջումների եւ պարտության օրակարգն է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ՀՀ-ի դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

«Դեռ 98թ․-ին Լեւոն Տեր Պետրոսյանն ասում էր, որ խաղաղության կուսակցությունը պարտվեց, իշխանության եկավ պատերազմի կուսակցությունը։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ։ Իր հոգեզավակը, որը խոսում է խաղաղությունից, իր ժամանակ ունեցանք պատերազմ»,-նշեց Արթուր Խաչատրյանը։

Նա նաեւ նշեց, որ ընդդիմությունը միշտ ասել է՝ պետք է պատրաստ լինել պատերազմի․ «Մեր զինված ուժերը պատրա՞ստ էին այս հարձակմանը։ Մեր տեղեկություններով՝ մեր ստորաբաժանումները հանկարծակիի են եկել։ Ի դեպ, 2020թ․-ի պատերազմի ժամանակ դաշնակցական վաշտերը Երեւանից ավելի շուտ հասան Արցախ, քան պաշտպանության նախարարը վերադարձավ Հայաստան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930