Այս պահին ԱԺ շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում։ «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը ուղիղ եթերով ասաց, որ ԱԺ-ի մոտ են ժամը 16։00-ից` 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների խնդրանքով։ Նրա հավասարմամբ՝ հավաքը վերածվել է ինքնաբուխ ցույցի, որին միացել են բազմաթիվ քաղաքացիներ։ Ըստ Ղազարյանի՝ պատերազմական այս օրերին հավաքվել են պահանջով՝ հեռացնել իշխանությանը․«Հեռացնել պատերազմի գլխավոր պատասխանատու Նիկոլ Փաշինյանին»։
Նա ասաց, որ որոշել են՝ գիշերը մնալու են ԱԺ մուտքի մոտ։ Իսկ թե ինչու են հենց ԱԺ շենքն ընտրել՝ Ղազարյանը պարզաբանեց․«ԱԺ-ն միակ լեգիտիմ մարմինն է, չնայած իրավական խոցելի կարգավիճակին, որը կարող է Սահմանադրությամբ սահմանված կարգով անվստահություն հայտնել վարչապետին եւ դա անել առանց նրա կամքը հաշվի առնելու։ Եթե պատգամավորները հանդես գան անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, մտնեն խորհրդարան քվեարկության, եւ մենք կարողանանք հասարակական ճնշման միջոցով ցանկալի որոշում ստանալ, ապա մեկ օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ավտոմատ դադարեցնում է իր լիազորությունները։ Դրա համար այսօր բացի հանրային աջակցությունից, մեզ ուրիշ ոչ մի բան պետք չէ»,-ասաց Ղազարյանը։
Նա դիմեց քաղաքացիներին, նաեւ՝ գործարարներին բողոքի ցույցի մասնակիցների համար սուրճ, թեյ, քաղցրավենիք եւ այլ անհրաժեշտ բաներ բերել ցույցի մասնակիցների համար, քանի որ նրանք գիշերելու են Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ։ Կոչ արեց քաղաքացիներին միանալ ցույցին, ասաց՝ եղանակն էլ շատ նպաստավոր է, գիշերն էլ տաք է լինելու։
«Խնդիր ենք դրել, որ այսօր եւ վաղն այստեղ հավաքվեն բոլոր այն քաղաքացիները, որոնք ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա կոնկրետ գործողությունների շրջանն է, պետք է բոլորիս միասնական ներկայությունը։ Խնդրում եմ բոլորին, մեր ու մանուկ, ընտանիքներով, կոլեկտիվներով, հարեւաններով, բարեկամներով գան ու մի գիշեր անցկացնեն Երեւանի կենտրոնում»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Էս պահին միավորվելու՚ մի բռունցք դառնալու փոխարեն •••• կներեք նորմալ բառեր չեմ գտնում արտահայտելու թե մենք ով ենք։