Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության դարաշրջան». 4 պատերազմ, 2 տակտիկական նահանջ

Սեպտեմբեր 13,2022 22:45

«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.

«2018թ֊ին Հայաստանում բացվեց պայմանական «Խաղաղության դարաշրջանը», և քանի որ «բոլոր երկրները, առանց բացառության», դե իհարկե առաջին հերթին Թուրքիան և Ադրբեջանը, «խաղաղություն են ուզում», Հայաստանին 4 անգամ ներքաշեցին պատերազմի մեջ, 2 անգամ` հարկադրեցին նահանջի։

2018թ մայիս –  Ադրբեջանը առանց լուրջ դիմադրության, էական տարածքային առաջխաղացում ունեցավ Նախիջևանի ուղղությամբ

2020թ հուլիս – Տավուշյան մարտերը

2020թ սեպտեմբեր֊նոյեմբեր – աղետալի պատերազմը

2021թ մայիս – ադրբեջանցիների անարգել ներխուժումը Սև լճի և Վերին Շորժայի հատվածներում, զոհեր, տասնյակ զինվորների գերևարում, ավելի քան 40000 քառակուսի մետր տարածքի օկուպացիա

2021թ Նոյեմբեր – ինտենսիվ ռազմական գործողություններ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում, տասնյակ զոհեր և գերիներ, նոր դիրքային կորուստներ

2022թ սեպտեմբեր – դեռ շարունակվող նոր ագրեսիա, տասնյակ զոհեր և վիրավորներ, ակնհայտորեն նոր տարածքային կորուստներ

«Նախկինների» «պատերազմի դարաշրջանում», 94֊ի հրադադարից մինչև 2018թ ընդամենը մեկ պատերազմ է եղել, որի արդյունքները հնարավոր չէ համեմատել վերջին տարիների ռազմական գործողությունների արդյունքների հետ։

Կարճ ասած նախկին «պատերազմի դարաշրջանում» 24 տարին մեկ էր պատերազմ լինում, իսկ «տակտիկական», միայն առաջխաղացում էր լինում

Թավշյա «խաղաղության դարաշրջանում» 4 տարում 4 պատերազմ և 2 «տակտիկական նահանջ»:

Ի՞նչ կլինի, վերադարձրե՛ք նախկին «պատերազմի դարաշրջանը», այն անհամեմատ ավելի խաղաղ էր ու անարյուն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930