Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդեմ ու անհասցե դիմել են ՀԱՊԿ-ին՝ այնպես, ինչպես Սեւ լճի դեպքի ժամանակ արեցին»․ Արմեն Ռուստամյան

Սեպտեմբեր 13,2022 22:25

«Պայմանագրային դաշտն այսօր բավականին ապահովված է՝ նման ագրեսիան հետ մղելու առումով, բայց անդեմ ու անհասցե դիմել են ՀԱՊԿ-ին՝ այնպես, ինչպես Սեւ լճի դեպքերի ժամանակ արեցին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ՀՀ-ի դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

Արմեն Ռուստամյանը շեշտեց․ «Պետք էր 4-րդ հոդվածով դիմել ՀԱՊԿ-ին, ըստ որի՝ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի վրա հարձակումը նշանակում է հարձակում մնացած բոլորի վրա։ Ինչո՞ւ այդ հոդվածով չեն դիմել։ Այստեղ ինչ-որ թաքնված խնդիրներ կան, որոնք սրանք չեն ուզում ասել։ Բա էլ ՀԱՊԿ-ի իմաստը ո՞րն է, բա էլ ե՞րբ կասեն, որ սա հենց հարձակում է»։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ պայմանագրի հոդված 2-րդը սահմանում է․ «Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։

Իսկ 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դեմ, եւ այդ պարագայում անդամ երկրները ցուցաբերում են ռազմական օգնություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930