Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական ռազմական հարձակման հետեւանքով հակառակորդն ունի 50 զոհ։ Ռուսական ТАСС-ը հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է՝ զոհերից 42-ը զինված ուժերից են, 8-ը՝ սահմանապահ ուժերից։ Ադրբեջանական կողմը նշում է, թե հայկական կողմի սադրանքները կանխելու հետեւանքով են եղել զոհերը։
Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի՝ Հայաստանի սադրանքների մասին հայտարարությունները։ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, ցավոք այդ թիվը վերջնական չէ