Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմտյան մեր գործընկերներին առաջարկում ենք քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման  հնարավորությունը. Երվանդ Թարվերդյան

Սեպտեմբեր 13,2022 21:30

Ադրբեջանական հերթական վայրագ  էսկալացիան  անվիճելի ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանին արդի աշխարհաքաղաքական մեծ հակամարտության  գլխավոր շահառուների  կողմից պարտադրվում է ռազմական  ագրեսիա, ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հիշենք, որ ուկրաինական Ռադան մեկ անգամ չէ, որ Ադրբեջանից ուղղակի պահանջել է սկսել գործողություններ Ռուսաստանի դեմ․ «Հաջորդը լինելու եք դուք փաստարկով»:

Միացյալ Հայաստան կուսակցությունը, ինչպես 44 օրյա պատերազմի կապակցությամբ, այնպես էլ այսօր համոզված է, որ կոնսոլիդացված արևմուտքի  գլխավոր թիրախը Ռուսաստանի Դաշնությունն է: Պատահական չէ, որ ադրբեջանական ագրեսիան այսքան ճշգրիտ  համընկավ   ուկրաինական ռազմաճակատում ռուսական զինուժի կրած ժամանակավոր անհաջողությունների հետ:

Չնայած, որ կոնսոլիդացված արևմուտքը տարբեր անատամ  հայտարարությունների տեսքով փորձում է դատապարտել Ադրբեջանին, սակայն, ինչպես նախկինում, այդպես էլ այսօր ոչ մի գործնական քայլ նկատելի չէ:

Արևմտյան մեր գործընկերներին  առաջարկում ենք  քննարկել Ադրբեջանի նկատմամբ  պատժամիջոցի կիրառման  հնարավորությունը:

Մեր կարծիքով ստեղծված  իրավիճակում միայն հայկական  ազգային մոբիլիզացիան է, որը անանցանելի պատվար կդնի օտար վայրագ  զավթիչների դեմ, այլապես հերթական ագրեսիայի  խաղաղ հանգուցալուծման ավարտից  հետո  ստիպված կլինենք փնտրել դավաճաններ, թույլեր և անպիտաններ :

Անհրաժեշտ ենք համարում, անհապաղ  քննարկումներ սկսել Իրանի  Իսլամական Հանրապետության հետ ՝ռազմական  օգնություն ցուցաբերելու հարցում: Ինչպես նաև  ռազմական էլ ավելի սերտ համագործակցության  շրջանակներ քննարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  և  Հնդկաստանի  հետ:

Երվանդ Թարվերդյան

Միացյալ Հայաստան Կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930