Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը. Տիգրան Աբրահամյանը եւ Կարեն Վրթանեսյանը՝ զենքի գնելու շուրջ հայտարարության մասին

Սեպտեմբեր 13,2022 21:01

«Այս հայտարարությունն ինքնախոստավանական ցուցմունք էր այն մասին, որ իշխանությունները պատշաճ քայլեր չեն ձեռնարկել մեր երկրի անվտանգությունն ապահովելու եւ թշնամիներին պատշաճ հակահարված հասցնելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով այսօր, խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

«Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք: Երկրորդը քաղաքական կոմպոնենտն է: Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են: Կան երկրներ, որոնք պատրաստ չե՛ն այն փաստին, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի: Կարող է թվալ՝ պատրաստ չեն՝ իրենց գործն է: Բայց այս պատրաստ չլինելը իր հետեւից բերում է հետեւանքներ, այդ թվում՝ անվտանգային: Սովորաբար զենք գնում են՝ անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքների հետ»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Աբրահամյան

«Խորհրդարանի ամբիոնից, իշխող ուժի ղեկավարը խոստովանեց, որ ոչ միայն անվտանգային համակարգի բարելավումների, ամրապնդման ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվել, այլ նույնը վերաբերվում է նաեւ սպառազինության այնպիսի գնումներին, որը հնարավորություն կտար այսպիսի գործողությունների դեպքում, արդյունավետ մարտ վարելու: Անկախ նրանից, թե ի՞նչ պատճառներ կբերվեն, ողջ աշխարհում էլ, յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրները զենքի ձեռքբերումների մասով, բայց ակնհայտ է, որ հատկապես մեզ նման երկրների համար, եթե դու շատ ես ցանկանում եւ հիմնական նպատակ ես դնում, ապա այդ խնդիրը գոնե հիմնական մասով, կարողանում ես լուծել»,- վստահեցնում է Տիգրան Աբրահամյանը:

Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ համարում է, որ Նիկոլ Փաշինյանի ասածներն իր սովորական բառախաղերն են. «Խառնում է, խճճում է, թեմաներից շիլափլավ սարքում, քաշվում մի կողմ։ Մեզ երբեք էլ ոչ ոք հեշտ զենք չի ծախել, բայց մինչեւ իրեն այդ խնդիրն, այնուամենայնիվ, լուծել ենք։ Որ պահին ինչ իրեն հարմար է, դա էլ դուրս է տալիս, երբ չի կարողանում տակից դուրս գալ, իրեն գժի տեղ է դնում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930