Լրահոս
Օրվա լրահոսը

«4-րդ հոդվածով դիմելու դեպքում արդեն իսկ պետք է տեսնեինք ՀԱՊԿ-ի գործողությունները»․ Արամ Վարդեւանյան

Սեպտեմբեր 13,2022 20:40

«ՀԱՊԿ-ի բոլոր իրավական փաստաթղթերն ուսումնասիրել եմ Ղազախստանի դեպքից հետո։ Հարց է առաջացնում՝ իշխանությունը ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածո՞վ է դիմել»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին։

Արամ Վարդեւանյանը շեշտեց․ «4-րդ հոդվածով դիմելու դեպքում արդեն իսկ պետք է տեսնեինք ՀԱՊԿ-ի գործողությունները, որոնք անհապաղ են։ Այդ հոդվածը հստակ ասում է, որ եթե լինում է զինված ագրեսիա ՀԱՊԿ անդամ երկրի հանդեպ, ապա դա դիտարկվում է որպես ամբողջ ՀԱՊԿ-ի դեմ ագրեսիա։ Թող հրապարակեն ՀԱՊԿ-ին ուղղված նամակը, տեսնենք, թե որ հոդվածով են դիմել։ Դա գաղտնի չէ, թող հրապարակեն։ Բայց եթե նորից պարզվի, որ երկրորդ հոդվածով են դիմել, խնդիր է առաջանում։ Նույնն էլ ՌԴ-ի հետ պայմանագրերի հարցում՝ ճի՞շտ են հարցը ներկայացրել ՌԴ-ին»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ՀՀ-ի դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

Արամ Վարդեւանյանը նշեց՝ իշխանությունը ժամանակին գլուխ էր գովում Ղազախստանի դեպքերի առիթով, որ առաջին անգամ կարողացել են ՀԱՊԿ-ին աշխատեցնել․ «Բա հիմա ինչո՞ւ չեն աշխատեցնում, ՀՀ սուվերեն տարածքի դեմ ագրեսիա է, պարտադիր պետք է Ղազախստան լինի՞»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930