Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խորհրդակցություններ անցկացնել, որի նպատակներից մեկը կլինի անցումային հակաճգնաժամային կառավարության ձևավորումը. ԱԺԲ

Սեպտեմբեր 13,2022 19:40

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

2022 թ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանական Հանրապետության հարաճուն ագրեսիվ ռազմական գործողություններն՝ ընդդեմ Հայաստանի, վերստին փաստեցին ՀՀ գործող իշխանությունների որդեգրած, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջանի» քաղաքականության սնանկությունը և հանցավոր ժամավաճառությունը։ Խաղաղությունը խարսխվում է պետությունների ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։

Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն ի վիճակի չի եղել իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականություններն ու լիազորությունները, այն է՝ պետության տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր լինելը, բանակի սպառազինության, անվտանգային այլընտրանքային հնարավորությունների ապահովումը և դրսևորել է հանցավոր անգործություն՝ խոստովանելով, որ առաջիկայում նույնպես ի վիճակի չի լինելու պատշաճ իրականացնել իր լիազորությունները, Ազգային-ժողովրդավարական Բևեռը իշխանություններից պահանջում է կատարել իրավիճակից բխող հետևյալ քայլերը՝

1.Ռազմական գործողությունների թատերաբեմ հանդիսացող մարզերում հայտարարել ռազմական դրություն և կազմակերպել ժողովրդի զինյալ ինքնապաշտպանությունը։

2.Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորություններից հրաժարումը, ինչպես նաև՝ ՌԴ-ի կողմից երկկողմ փաստաթղթերով ամրագրված դաշնակցային պարտավորությունների չկատարումը, անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցման, Ռուսաստանի Դաշնության հետ վերոնշյալ փաստաթղթերի կասեցման ուղղությամբ, ինչպես նաև՝ Արևմուտքի երկրների հետ ռազմաքաղաքական սերտ հարաբերությունների հաստատման համար։

Հաշվի առնելով վերը շարադրյալը և ստեղծված գոյութենական սպառնալիքների պայմաններում գործող իշխանությունների օրեցօր խորացող ճգնաժամից երկիրը դուրս բերելու անկարողությունը՝ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը դիմում է քաղաքական ուժերին՝ իրավիճակից ելքեր գտնելու օրակարգով խորհրդակցություններ անցկացնելու առաջարկով, որի նպատակներից մեկը կլինի անցումային հակաճգնաժամային կառավարության ձևավորումը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930