Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իսկ ես Փաշինյանին ի՞նչ հարց պետք է տայի, հարցնեի՝ ինչո՞ւ ես դավաճանել»․ Հայկ Մամիջանյան

Սեպտեմբեր 13,2022 19:30

«Իսկ ես Փաշինյանին ի՞նչ հարց պետք է տայի, հարցնեի՝ ինչո՞ւ ես դավաճանել։ Թե հարցնեի, թե  ինչու է ԱԺ ամբիոնից փոխանակ միջազգային հանրության հետ խոսի, փաստացի անէացնում եւ թշնամացնում է ՀՀ բոլոր դիվանագիտական կապերը՝ մի բան, որը անում էր չորս տարի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Իշխանության ներկայացուցիչների պնդումներին ի պատասխան, թե ընդդիմությունն այս իրավիճակում պետք է միասնական գործեր, Հայկ Մամիջանյանը հարցադրում արեց․ «Իշխանության հետ միահամուռ դավաճանեի՞նք երկիրը»։ Փաշինյանի ելույթն ամբողջացնելու մասին հարցադրմանն ի պատասխան Հայկ Մամիջանյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանի ելույթը թող Վահագն Ալեքսանյանն ամբողջացնի։ Ես մի բան կարող եմ ասել, որ քանի դեռ ինքն իշխանության է, ավելի վատ է լինելու՝ անդադար»։

Հայկ Մամիջանյանը նաեւ շեշտեց՝ սխալ էր ՔՊ-ի քաղաքականությունը, ըստ որի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները զատվում էին Արցախի հարցից, հիմա էլ իրենց գործելաոճը փաստում է այն մասին, որ իշխանությունը ձեռքերը լվանում է նաեւ ՀՀ-ից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930