Մենք հաղորդումներ ենք ստացել 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։
Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Երկու կողմին կոչ ենք անում շարունակել բանակցությունները՝ կայուն ու խաղաղ լուծման հասնելու համար:
Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Արինդամա Բահչի