Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է ինչ-որ բան է խոստացել Բրյուսելում, որ հիմա եկել են հետեւից»․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 13,2022 19:07

«Վիճակն օրհասական է։ Գտնում եմ, որ երկրի բոլոր ազդեցիկ դեմքերն առաջիկայում պետք է հավաքվեն մեկ սեղանի շուրջ՝ սկսած Վեհափառ հայրապետով, ՀՀ նախկին նախագահներով, ԱԳ բոլոր նախարարներով, ԳՇ պետերով, պաշտպանության նախկին նախարարներով։ Կարող ուժերը պետք է համախմբվեն եւ ընդունեն որոշումներ՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ՀՀ-ի դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ դեռ նախորդ տարի այս օրերին էին բարձրաձայնում, որ իշխանությունը խաղաղություն չի բերելու ու երկիրը հետեւողականորեն տանելու է կործանման։

«Երեկվա ու այսօրվա սրանց ելույթները լսեք։ Ոչ պատերազմ վարել գիտի, ոչ բանակցություն։ Պետք է հեռանա։ Մենք մեր հասանելիքը անելու ենք, պետք է գնա։ Երկու տարի խոստացավ խաղաղություն, իսկ այսօր այն, ինչ խոսում էր, կարծես ընդդիմությունը խոսեր։ Բոլոր այն հարցերը, որի մասին մենք խոսում էինք, այսօր ասում էր, որ ճիշտ է։ Եթե ձախողել ես, հո ժողովրդի դահի՞ճը չես, թող գնա»,-նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը՝ հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմության գործողություններին անդրադառնալով՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս պահին հանրահավաք անելու որոշում չունեն, հանրահավաքները պետք է նպատակային լինեն։ Սաղաթելյանը նաեւ հարցադրում արեց՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ էր անում Բրյուսելում․ «Կարո՞ղ է ինչ-որ բան է խոստացել Բրյուսելում, որ հիմա եկել են հետեւից։ Ի՞նչ է կատարվում, ակնհայտ է չէ՞, որ նա ձախողել է»։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա մեղադրանքներին՝ Իշխան Սաղաթելյանը պնդեց, որ իշխանությունը երեսպաշտ է․ «Երբ սրանք խոսում են պետական շահից, ամեն քաղաքացու մոտ դա զայրույթ է առաջացնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930