Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը Նիկոլ Փաշինյանից պահանջում է բացահայտել, թե որ երկրից է փորձել զենք գնել, որը հրաժարվել է վաճառել

Սեպտեմբեր 13,2022 18:01

Ազգային ժողովում ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  պաշտպանական զենք-զինամթերք  ձեռք բերելու մասին  այսօրվա պարզաբանումը  քաղաքագետ Գագիկ Համբարյանը համարում է անհեթեթ, ապացույցներից զուրկ։

 

«Նախադասության սկիզբը վերջի հետ որևէ առնչություն չունի, խոսում է առանց օրինակների, ապացույցների, առանց որևէ երկրի անուն նշելու, չորս պայման է առաջ քաշում զենք գնելու։

Հայտարարում է, որ Հայաստանն ունի բավարար ֆինանսական միջոցներ զենք գնելու, որտեղի՞ց այդ ֆինանսը, երբ տարեկան մեկ միլիարդ ամերիկյան դոլար պարտք է վերցնում։ Եթե անգամ գումար ունենա, Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդ գումարը հենց այնպես բյուջեից հանի ու տա․ համապատասխան ծախսերի ցանկը հաստատվում է պետական բյուջեով, իսկ 2022 թվականի պետական բյուջեով Նիկոլ Փաշինյանը որևէ գումար չի հատկացրել զենք-զինամթերք գնելու։

2020 թվականի արցախյան վերջին խայտառակ պատերազմից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ինչքան տեղյակ եմ, նույնիսկ մեկ փամփուշտ չի գնել բանակի  համար։ Բանակը նողկալի վիճակում է։

Որ ասում է՝ էդ գումարը մենք ունենք, խոսում է տնտեսական աճից, էդ գումարն իրեն որտեղի՞ց, ինքը պիտի ցույց տա, հայտարարել, որ գումար ունենք, բացարձակ չի նշանակում, թե ես կամ ինչ-որ մեկը պիտի հավատա, որ ՀՀ-ն գումար ունի»։

Գագիկ Համբարյան

Քաղաքագետը Նիկոլ Փաշինյանից պահանջում է կոնկրետ օրինակներով խոսել, հայտարարել, թե որ երկրից է փորձել զենք գնել, որը հրաժարվել է վաճառել։

«Փաշինյանը թող ասի՝ այդ ո՞ր երկիրն է, որ հրաժարվում է զենք վաճառել Հայաստանին, ումի՞ց է փորձել գնել, որ չի ստացվել, մերժել են․ աշխարհում կարող է 2-3 երկիր լինել, որոնք պատրաստ չլինեն մեզ վաճառել, դա  Թուրքիան է՝ աշխարհի խոշորագույն զենք արտադրողներից մեկը, Պակիստանն է, Սաուդյան Արաբիան է,  մեկ էլ Ուկրաինան կարող է  հրաժարվել։ Մյուս բոլոր երկրների հետ մենք որևէ խնդիր չունենք։

Մենք նաև խնդիր չենք ունեցել զենք ներկրելու պահով, ինչեր է խոսում, կարո՞ղ է կոնկրետ ասել՝ ո՞ր երկրներ են արգելանք հանդիսացել, որ Հայաստան զենք մտնի։ Եթե հայտարարություններ է անում, թող գոնե մեկ օրինակ բերի իր ամեն մի հայտարարությունից, որևէ փաստ չբերեց զենք վաճառել-չվաճառել  ցանկացող երկրներից։

Ժամանակին, երբ Իսրայելը ԱԹՍ-ներ էր վաճառում Ադրբեջանին, Հայաստանի իշխանությունները բողոքի նոտա հղեցին Իսրայելին, հրեական պետությունը շատ պարզ նշեց, որ նրանք  պատրաստ են նաև այդ նույն ԱԹՍ-ներն ու զենքի այլ տեսակներ վաճառել Հայաստանին։

Համոզված եմ՝ բազմաթիվ երկրներ կան, որոնք պատրաստ են Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն զենք վաճառել, այլ ավելի ցածր գնով վաճառել, քան միջազգային շուկայում։

Ինչ վերաբերում է Հայաստան զենք տեղափոխելուն, կրկին անհեթեթություն է՝  ծովով բերելը կամ այնպես նկարագրեց, որ այդ զենքը հնարավոր չէ բերել Հայաստան։  Հասկանում եք, չէ՞, այս ամենն ուր է տանում, ինքը փորձում է կազմաքանդել հայկական բանակը։

Ազգային ժողովի ամբիոնից մանկամիտ, անհեթեթ պատճառաբանություններ է բերում, թե միևնույնն է՝ մենք զենք չենք կարող գնել։  Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ  բոլոր ձևաչափերով կարողացել է զենք գնել և այն տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։

Զենք տեղափոխելու ամենահեշտ տարբերակը տրանսպորտային խոշոր ինքնաթիռներով Իրան բերելը, Իրանից  էլ դրանք Հայաստանի Հանրապետություն տեղափոխելն է,  ինչո՞ւ ոչ, ո՞վ է դա մեզ արգելել։

Նիկոլ Փաշինյանը չի՞ հասկանում, որ նվաստացնում է Հայաստանի Հանրապետությանը․ պարզվում է՝ մենք նույնիսկ զենք չենք կարող տեղափոխել Հայաստան։ Էդ նախկինում  ո՞նց էինք տեղափոխում, այդ իսկանդերները, այդ նույն ինքնաթիռները․․ Էս անհեթեթությունը, ստախոսությունը մինչև ո՞ւր են տանում։

Սա ապացուցում է մի բան․ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջությամբ կազմաքանդել  հայկական բանակը՝ կատարելով բռնապետ Իլհամ Ալիևի  ցանկություն- պահանջներից մեկը, որ Հայաստանը չպիտի նորմալ բանակ ունենա։

Հայաստանի բանակը միայն ոստիկանական գործառույթներ պիտի ունենա, որի գլխավոր նպատակներից մեկն է ամեն գնով Փաշինյանի իշխանության պահպանումը Հայաստանում, որպեսզի  Բաքվում  և Անկարայում շատ հանգիստ  ու հպարտ լինեն Հայաստանի նկատմամբ իրենց հաղթանակով։

Նիկոլ Փաշինյանի բոլոր թեզերը զենքի գնման մասին անհեթեթ են,  դեղին մամուլի լրագրողի մակարդակի բանսարկություններ Ազգային ժողովի ամբիոնից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930