ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարությունը ռազմական էսկալացիայի վերաբերյալ
Վերջին ժամերին լուրջ մարտեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, հաղորդվում է՝ կան մարդկային կորուստներ։ Ռազմական գործողությունները դադարեցնելը և վերադառնալը բանակցային սեղանի շուրջ չափազանց կարևոր է։ Բոլոր ուժերին՝ պետք ետ քաշվել իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանել հրադադարի ռեժիմը։
Նախագահ Միշելը կապ է հաստատում երկու երկրների առաջնորդների հետ։ Ես այսօր զրուցելու եմ համապատասխանաբար՝ ԱԳ նախարարների հետ։ ԵՄ-ն հանձնառու է շարունակել հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնել հասնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու ընդհանուր նպատակին՝ ի շահ նրա բոլոր ժողովուրդների:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու լարվածության լիցքաթափմանը և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը։
Կարդացեք նաև
Հայաստանում ԵՄ պատվիրակություն