Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

«Ցանկանում ենք, որ Սլավոնական համալսարանները միավորվեն». Նիկոլայ Բորդյուժա

Սեպտեմբեր 13,2022 17:45

Սեպտեմբերի 12-ից Բիշքեկում ընթանում է «Երիտասարդությունը մեծ Եվրասիայում. ներուժ, ռիսկեր, անվտանգություն, համագործակցություն» թեմայով միջազգային երիտասարդական վերլուծական կոնգրեսը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 17-ը: Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ, միջազգային երիտասարդական վերլուծական կոնգրեսի ծրագրային կոմիտեի համանախագահ Նիկոլայ Բորդյուժան Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երևան տեսակամրջի ժամանակ նշեց, որ կոնգրեսն իրականացվում է խոշոր գիտական հետազոտական կոնֆերանսի նախապատրաստական շրջանակում, որը մտադիր են իրականացնել հոկտեմբեր ամսին Մոսկվայում` «Նոր աշխարհակարգեր» թեմայով:

Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, թեման առնչվում է այն իրողությունների հետ, որոնք այժմ կատարվում են աշխարհում. «Սա առաջին կոնգրեսն է, որ իրականացնում ենք Մոսկվայի սահմաններից դուրս: Մեր կիրգիզ գործընկերները առաջարկեցին Իսիկ-Կուլի հարթակն օգտագործել երիտասարդական ֆորումի համար: Եվ ահա առաջին անգամ երիտասարդական կոնգրես ենք իրականացնում, որին մասնակցում են մասնագետներ ԱՊՀ երկրներից, ներկայացված են երիտասարդ վերլուծաբաններ ու գիտնականներ… Իմ կարծիքով սա բացառիկ միջոցառում է, որը համախմբել է երիտասարդ վերլուծաբաններին»: Նրա ձեւակերպմամբ, երիտասարդների ուժերն օգտագործելը մշակութային ու գիտական կապերի ամրապնդման համար արժանապատիվ գործ է:

«Մենք ցանկանում ենք, որ Սլավոնական համալսարանները, որոնք այսօր կան Տաջիկստանում, Ղըրըզստանում, Մոլդովայում եւ Հայաստանում, միավորվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե համագործակցության հուշագիր ստորագրվի համագործակցության, դա օգտակար սկիզբ կլինի համալսարանների միջոցով պետությունների միջեւ մեթոդական գիտական աշխատանքի համար:

Պարգև Ավետիսյան

Հայաստանի Ռուս-հայկական սլավոնական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Պարգև Ավետիսյանը նշեց, որ Հայ-ռուսական համալսարանը միջպետական բուհ է, որի հիմնադրման 25 տարին պատրաստվում էին նշել:

«Ցավոք, շատ միջոցառումներ հետաձգվել են այն իրադարձությունների պատճառով, որոնք տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին»,-ասաց պրոռեկտորը: Նաեւ հավելեց, որ իրենց բուհը նշանակալի դեր ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրասիական տարածքում, եւ գիտական ցուցանիշներով զբաղեցնում է առաջատար դիրք: «Համալսարանը ստեղծված է կրթություն` գիտության շուրջ սկզբունքով»,-ասաց Պարգեւ Ավետիսյանը:

Նրա խոսքով, վերլուծաբան չեն ծնվում, այլ դառնում են, եւ այս համատեքստում կարեւորվում են մագիստրատուրան եւ ասպիրանտուրան. «Մեր պարագայում մագիստրատուրայում հետազոտական բաղադրիչը բավականին հագեցած է, եւ մագիստրատուրայում սովորող ուսանողները ձեռք են բերում այնպիսի որակներ ու ունակություններ` վերլուծական մտքի տեսանկյունից, որ պատահական չէ, որ մեր շատ շրջանավարտներ ծանրակշիռ դիրքեր են զբաղեցնում կառավարման համակարգի տարբեր ոլորտներում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930