Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ես ունեմ լեգիտիմ կասկածներ, որ սա հերթական պայմանավորված պատերազմն է Մեղրիի միջանցքը Ալիեւի ուզած կարճ ճանապարհով հանձնելու համար»

Սեպտեմբեր 13,2022 17:29

«Հասկանալի է, որ Ադրբեջանը երեկ սանձազերծած պատերազմով պոկելու է իր ուզած ճանապարհով, իր ուզած երթուղով Մեղրու միջանցքը: Դրանից հետո Ադրբեջանը կհանգստանա՞, թե՞ չէ: Սա նույն տրամաբանությունն է, որ ասում էիք՝ Արցախը տանք, պրծնենք, որ հանգիստ ապրենք: Հիմա դիմում եմ վարդենիսցի տիկին Մանյային, որ ասում էր՝ լավ է, իմ տղան Վարդենիսում է ծառայում, նրան վտանգ չի սպառնում»,-«Հայելի» ակումբում՝ անդրադառնալով այս գիշեր Հայաստանի արեւելյան սահմանների գրեթե ամբողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Այս պահին փակված է Ճակատեն-Կապան այլընտրանքային ճանապարհը: Այն ճանապարհը, որի ասֆալտի բանտիկը երկու օր առաջ բացեցին: Իսկ այսօր արդեն Ադրբեջանը թույլ չի տալիս, որ շտապ օգնության մեքենաները մոտենան եւ վիրավորներին ու զոհերին, Աստված անի, որ զոհերը քիչ լինեն, տեղափոխեն,– նաեւ ասաց տիկին Զոհրաբյանը եւ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հավելեց։–Նա պիտի մոտենա ԱԺ ամբիոնին եւ հրաժարական ներկայացնի, որովհետեւ ես ունեմ լեգիտիմ կասկածներ եւ լեգիտիմ իրավունք՝ մտածելու, որ այս պատերազմը հերթական պայմանավորված պատերազմն է Մեղրիի միջանցքը Ալիեւի ուզած կարճ ճանապարհով հանձնելու համար: Նա պետք է հենց այսօր հրաժարական ներկայացնի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930