Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Պետք է արագ հասարակության մոբիլիզացիա իրականացնել»

Սեպտեմբեր 13,2022 17:13

Անդրադառնալով տեղեկությանը, թե խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները ԱԺ-ում էին եւ աշխատում էին իշխող կուսակցության կազմած՝ ԱԺ անունից համատեղ հայտարարության տեքստը խմբագրելու վրա, «Անկախություն» շարժման ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ասաց. «Ի՞նչ տեքստ: Այս մարդիկ լրիվ ե՞ն կորցրել իրականության զգացումը: Հիմա է՞լ չեն հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրում: Երեկ, երբ ես ընդդիմության հրավիրված համաժողովում ելույթ ունեցա, ասացի՝ պատերազմ է սպասվում Սյունիքում եւ Վարդենիսում: Հենց հիմա անվստահության նախաձեռնությամբ գնացեք ԱԺ: Ու հիմա գնացել են Ազգային ժողով ու տեքստի վրա՞ են աշխատում: Ես զարմանում եմ, չեմ հասկանում ինչ է կատարվում: Ի՞նչ տեքստի մասին է խոսքը»: Նշենք, որ ընդդիմադիրներն ի վերջո չմիացան ԱԺ հայտարարությանը։

Էդգար Ղազարյանի համոզմամբ, խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորները պետք է Նիկոլ Փաշինյանին թույլ չտային դուրս գալ Ազգային ժողովի դահլիճից, ժողովրդին հրավիրեին ԱԺ մուտքի մոտ: «Միակ որոշումը, որ Ազգային ժողովը այսօր պիտի կայացնի, դա վարչապետին անվստահություն հայտնելու որոշումն է: Ուրիշ որոշում այսօր չի կարող կայացվել: Այսինքն, մտածում են, որ այսօրվա վիճակով Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ղեկավարը չլինի, կարող է վատ լինի՞: Չեք հասկանո՞ւմ, որ վատ լինում է, երբ որ նա այս երկրի ղեկավարն է: Երեկվա դրությամբ դեռ ինձ ծաղրում էին: Ասում էին, թե պետք է աշխարհաքաղաքական իրադարձությունները այնպես դասավորվեն, որ պահը հասունանա, որ այդ նախաձեռնությամբ հանդես գան: Հիմա պահը դեռ չի հասունացե՞լ, դեռ սպասում են, որ պահը հասունանա՞: Ամբողջ Սյունիքի, Վարդենիսի սահմանների երկայնքով մարտական գործողությունները չեն նվազում, ինքն էլ ԱԺ-ում հայտարարում է, որ արդեն 49 զոհ ունենք: Եվ խոսքը ընդամենը մեկ օրվա մասին է: Լավ, ի՞նչ է կատարվում մեր երկրում, ո՞նց կարելի է այս վիճակի մեջ լինել: Ո՞նց կարելի է այսօր թույլ տալ, որ նա մոտենա ամբիոնին եւ խոսի:

Բնակավայրերի մեջ են խփում: Դրա մասին ընդհանրապես չի խոսում: Այս գործողությունը պատերազմ չի որակում: Ասում է միջադեպ է, արկածախնդրություն է ու էլի ինչ-որ բառեր են գործածում: Լայնամասշտաբ պատերազմ է 10 մարզ ունեցող երկրի 3 մարզերի տարածքում՝ բնակավայրերով, սա միջադեպից է խոսում»:

Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ պետք է արագ հասարակության մոբիլիզացիա իրականացնել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930