Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պարտավոր է կանգնել ժողովրդավարական ուղու վրա հաստատակամ կանգնած Հայաստանի կողքին. բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ դեսպաններին

Սեպտեմբեր 13,2022 17:25

Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը կոպիտ ձեւով խախտել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված հրադադարի ռեժիմը եւ հարվածներ հասցրել Հայաստանի մի շարք քաղաքների ու շրջանների։ Ադրբեջանը իր ագրեսիան հարեւան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրել է տարբեր զինատեսակներից, մասնավորապես հրետանիի եւ ԱԹՍ-ների միջոցով: Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով Հայաստանում կան քաղաքացիական շինությունների վնասվներ եւ վիրավորներ։

Այս ժամանակներում երբ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը Ուկրաինայի կողքին պայքարում է ընդդեմ Ռուսաստանի զավթիչ գործողությունների, Ռուսաստանի հարավային դաշնակից Ադրբեջանը ռմբակոծում է ժողովրդավարական սկզբունքներ դավանող ինքնիշխան Հայաստանի տարածքը, փորձելով շանտաժի եւ բռնազավթման սպառնալիքների միջոցով հասնել Զանգեզուրի միջանցքի ձեւավորմանը։

Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գլխավորությամբ պարտավոր է կանգնել ժողովրդավարական ուղու վրա հաստատակամ կանգնած փոքրիկ եւ ինքնիշխան Հայաստանի կողքին, որպեսզի Հայաստանի նկատմամբ չիրագործվի այն նույն սցենարը, որն այսօր իրականացվում է ընդդեմ ինքնիշխան եւ Ժողովրդավարական Ուկրաինայի։

Չնայած նրան, որ Հայաստանը համարվում է ՀԱՊԿ-ի անդամ եւ ՌԴ-ի դաշնակից, ամենայն պատասխանատվությամբ պետք է նշենք, որ տվյալ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ հաստատվել են դեռեւս այն ժամանակներում, երբ ՌԴ-ն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գործընկեր պետություն էր, ու դա արվել էր Հայաստանի կողմից սեփական անվտանգությունը ապահովվելու նպատակով։ Այսօր ցավով պետք է փաստենք, որ ՌԴ-ն Հայաստանի համար դաշնակցից ու անվտանգության երաշխավորից վերածվել է այդ երկրի ինքինշխանությունը յուրացնել ցանկացող պետության, ինչը չի կարող տեսանելի չլինել ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին։

Հարգարժան դեսպաններ, դա է պատճառը, որ ցանկանում ենք Ձեր միջոցով դիմել ԱՄՆ-ի եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ պաշտպանելու համար ժողովրդավարական ուղին բռնած փոքրիկ Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Կոչ ենք անում վճռական ձեւով հավասարության նշան դնել բոլոր ավտորիտար ռեժիմների միջեւ, որոնք ուժի եւ բռնությունների միջոցով փորձում են բռնազավթման ենթարկել հարեւան երկրների տարածքները, ինչը անընդունելի է միջազգային բոլոր նորմերի համաձայն։

Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոն

Վրաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930