Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը՝ Մանվել Մարտիրոսյանն այսօր ինքնասպանություն է գործել՝ ըստ «Հրապարակի», լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է:
Հայրը փորձել է կապ հաստատել ծառայության մեջ գտնվող որդու հետ, սակայն ժամեր շարունակ չի հաջողվել:
Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը: Տղան տուն է զանգահարել և հայտնել, որ ամեն ինչ լավ է։
«Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը, բացի ժամկետային զինծառայող որդուց, ուներ նաեւ մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ