Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք ՀՀ երեք նախագահների, Կաթողիկոսի միաբանություն եւ առաջնորդություն. Նաիրա Մելիքյան

Սեպտեմբեր 13,2022 16:57

«Երեկ ես նայում էր՝ ճիշտ ու ճիշտ 44-օրյայի սցենարով՝ տեղեկատվության սղություն, միայն հայալեզու տեղեկատվություն… ես զոհերի հրապարակված թվին էլ չեմ հավատում: Ես կարծում եմ, որ մենք հասել ենք վերջնակետին եւ էմոցիաների ու ցավի ալիքի տակ, ծնողներով որոշեցինք, որ պետք է կոչ անենք հայ հանրությանը, մեր ժողովրդին՝ վերջապես դուրս գալ փողոց եւ տեր կանգնել մեր պետությանը, քանի որ թուրքն արդեն մեր ինքնիշխան տարածքում է, Երեւանից ընդամենը 200 կմ հեռավորության վրա»,- ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, 5165 շարժման անդամներն ԱԺ շենքի մոտ են հավաքվել: Զոհվածների ծնողները հանդիպել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Նաիրա Մելիքյանն ասաց, որ կիսում են Իշխան Սաղաթելյանի կոչը՝ ուղղված ՀՀ նախկին նախագահներին, հոգեւոր առաջնորդներին՝ պետության եւ ժողովրդին համար օրհասական պահին համախմբվել եւ առաջնորդել ժողովրդին՝ հստակ նշելով նաեւ ընդդիմության վարչապետի անունը:

Զոհվածների ծնողները նաեւ սեփական կոչ-պահանջն են ներկայացնում ՀՀ երեք նախագահներին, Կաթողիկոսին, որ իրենց հանդիպումն ու համաձայնությունը կայանա վայրկյան առաջ. «Որպեսզի գան ու մեզ առաջնորդեն, վերջապես ազատվենք այս թուրքական խունտայից, հեռացնեն Փաշինյանին, որովհետեւ առանց նրան հեռացնելու՝ ոչ մի բան հնարավոր չէ»:

Սոցիալական ցանցերում հնչող այն մեկնաբանություններին, թե «Այստեղ գոռալու փոխարեն գնացեք սահման», Նաիրա Մելիքյանը հակադարձում է. «Փաշինյանը մեզ զենք չի տալիս, այլապես մենք արդեն սահմանում կլինեինք : Հետեւաբար, մեր սահմանն այսօր այստեղ է, մեր միակ օրակարգը՝ Փաշինյանի հեռացումն է, երբ դա կանենք, այնուհետեւ, բոլորս միասին կգնանք սահման»:

Բանախոսը բոլորին կոչ է անում դուրս գալ փողոց՝ ԱԺ շենքի մոտ եւ սպասել ՀՀ երեք նախագահների, Կաթողիկոսի միաբանությանն ու առաջնորդությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930