Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շառլ Միշել. «Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա»

Սեպտեմբեր 13,2022 16:49

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի հարձակման մասին գրառում է կատարել Թվիթերի իր էջում։

Նախ նա գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի մասին լուրերը շատ մտահոգիչ են։ Անհրաժեշտ է ամբողջական և կայուն հրադադար։ Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և դիվանագիտությունը այլընտրանք չունի՝ դա ապահովելու համար»։

Շառլ Միշելը նաև հայտնել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Նա նշել է, որ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-ը հատուկ ներկայացուցիչ, Տոյվո Կլաարին, խնդրել է այցելել Երևան և Բաքու՝ հետագա լարվածությունը կանխելու համար։

 

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւս թվիրթերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի հարձակմանը։

«Անցած գիշեր Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված դիմակայությունը վտանգավոր էսկալացիա է, որը պետք է դադարեցվի։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան։ ԵՄ-ն կապի մեջ է երկու կողմերի հետ՝ դեէսկալացիային նպաստելու համար»,- գրել է նա։

 

Ինչպես հայտնում է Regnum-ը, Ժոզեպ Բորելը հայտարարել է նաև, որ ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան՝ իրավիճակի կարգավորման համար։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհապաղ կայցելի երկու երկրներն էլ՝ դեէսկալացիայի հասնելու համար, ինչպես նաև բրյուսելյան երկխոսության համար անհրաժեշտ քայլերի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930