News.am. Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրման հետ կապված NEWS.am-ը դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու համար:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդ` նա գոտեպնդում է մեր զինվորականներին:
Ցավոք, քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին անկարող, վախկոտ, ազգային և պետական շահերից չբխող գործողություններ իրականացնող վարչախումբն է, որը բանակցություններ է վարում մեր պետության և ժողովրդի անունից, հետևանքներն այսպիսին են լինելու»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: