Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, առայժմ այդ «խաղաղության պայմանագիր» խնդիրը պետք է մի կողմ թողնենք, խոսենք խաղաղ համակեցության մասին». Վիգեն Խաչատրյան

Սեպտեմբեր 13,2022 15:16

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել: Փաշինյանը խորհրդարան էր եկել՝ ներկայացնելու իրավիճակը եւ պատասխանելու պատգամավորների հարցերին:

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, թե Ադրբեջանը չհայտարարված պատերազմ է վարում ու ելնելով դրանից՝ հանրապետությունում պետք է բան փոխվի, մարդիկ պետք է իմանան, որ անկախությունն ու ինքնիշխանությունը ունի դիրք, որը բոլորը վճարում են:

Նա առաջարկեց փակ քննարկում անել. «Ընդհանրապես երբ որ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, ես կարծում եմ, այստեղ պիտի բան փոխվի: Նույն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միջազգային ուժ չունեցող փաստաթուղթ է, վավերացված չի այս խորհրդարանում եւ ես կարծում եմ, առայժմ այդ «խաղաղության պայմանագիր» խնդիրը պետք է մի կողմ թողնենք, խոսենք խաղաղ համակեցության մասին, հիմքում դնենք միջազգային նորմեր, օրենքներ, պայմանագրեր եւ պահանջենք, որ այդ ամենը միջազգային նորմերով լինի ու պաշտպանված լինի»:

Փաշինյանը պատասխանեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործող է ու ձեւավորել է անվտանգային ճարտարապետություն, բայց դա չի բացառում քննարկել հարցը մյուս հարթություններում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930