Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան նույն եղբայր պետություններն են, երեքն էլ՝ ագրեսոր. մեր ոխերիմ դաշնակից Ռուսաստանի վրա հույս դնելու չէ»․ Անի Խաչատրյան

Սեպտեմբեր 13,2022 14:56

«Կանգնած ենք ծանրագույն մարտահրավերների առաջ, բայց Երեւանը չէր կարող կանգնել, որովհետև կան կարևորագույն շատ հարցեր»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։

Ինչպես գրել էինք, ավագանու այսօրվա նիստում ընդգրկված են 4 հարցեր՝ նախկին 20-ի փոխարեն։ Նիստի օրակարգը կրճատվել է սահմանային լարված իրավիճակով պայմանավորված։

Անի Խաչատրյանը կարճ ելույթ ունեցավ, նշելով՝ մեր առջեւ ծանր մարտահրավերներ են, պետք է պայքարենք․ «Մեր ոխերիմ դաշնակից Ռուսաստանի վրա հույս դնելու չէ։ Ռուսաստանը Ադրբեջանը եւ Թուրքիան նույն եղբայր պետություններն են, երեքն էլ՝ ագրեսոր, նույն վարքի տեր։ Մեր հույսը հայ զինվորն է։ Փառք ու պատիվ հայ զինվորին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930