Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու այդ կամքը չունես, կամքը ապահովող ինստիտուտ չես կառուցել, մեկը կարո՞ղ է բացատրել՝ ո՞նց պետք է կանգնացնել պատերազմը կամ հասնել խաղաղության». Փաշինյան

Սեպտեմբեր 13,2022 15:08

«Ուզում եմ մի հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրել, որը ենթադրում եմ` հերթական մեծ սկանդալի առիթ է դառնալու, բայց ես չեմ խորշելու դա ասել. 2020-ի պատերազմից հետո ինձ ե՛ւ ուղիղ, ե՛ւ անմիջական հրապարակային հազարավոր հարցեր են հնչել՝ բա ի՞նչ ես արել՝ պատերազմը կանգնեցնելու համար, ոչ մեկը չի հարցրել՝ իսկ որեւէ բան արե՞լ ես հաղթելու համար: Ես սպասում էի: Բա վարչապետ ես, երկրի ղեկավարն ես… Բա՝ Շուշին կտայի՞ր, թե՞ չէիր տա, Շուշին հայկակա՞ն էր մնալու, թե՞ չէր մնալու: Բոլորը հարցրել են՝ ի՞նչ ես արել՝ պատերազմը կանգնեցնելու համար՝ իմանալով պատերազմը կանգնեցնելու քաղաքական գինը: Այս փաստը պատերազմից հետո ինձ տանջող ամենածանր հարցերից մեկն է, որ ոչ մեկը չի հարցրել՝ ինչ-որ բան արե՞լ ես, որ հաղթանակ լինի, ոչ թե պարտություն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ԱԺ-ում հայտարարության նախագիծ են պատրաստել: Փաշինյանը խորհրդարան է եկել՝ ներկայացնելու իրավիճակը եւ պատասխանելու պատգամավորների հարցերին:

Ըստ Փաշինյանի, բոլորը մտածել են՝ դե որ պատերազմ լինի, կկանգնեցնեն. «Ո՞նց: Ո՞նց պիտի կանգնեցնես: Եթե դու այդ կամքը չունես, եթե կամքը ապահովող ինստիտուտ չես կառուցել, մեկը կարո՞ղ է բացատրել՝ ո՞նց պետք է կանգնեցնել պատերազմը կամ կանխել պատերազմը, կամ հասնել խաղաղության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930