«2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ծանր զինատեսակների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել։ Արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ»,- ասված է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի առիթով տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, այսօր խորհրդարանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակի սրման առիթով Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին:
«Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը. հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը շփման գծում այս տարվա սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ից սկսած հրադադարի պահպանման գործում»,- ասված է ՀԱՊԿ քարտուղարության տարածած հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
ՀԱՊԿ քարտուղարությունը նաեւ տեղեկացնում է, որ ՀՀ-ի՝ ՀԱՊԿ խորհրդին աջակցության կոչով դիմելու կապակցությամբ, կազմակերպության քարտուղարությունը, ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ, աշխատում է, որպեսզի գործարկվեն կառույցի մեխանիզմները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար:
ՀԱՊԿ քարտուղարությունը նաեւ ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։
Ուշագրավ է, որ ՀԱՊԿ քարտուղարության տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրումներ չկան, թե ո՞ր կողմի նախաձեռնությունն է ռազմական լարումը:
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ