Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն՝ ռուսական միջնորդությամբ հայ-ադրբեջանական հրադադարի պահպանման մասին

Սեպտեմբեր 13,2022 14:08

«Մենք ակնկալում ենք, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ից հրադադարի մասին ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը կիրականացվի ամբողջությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է նաեւ, որ ստացել են Հայաստանի ղեկավարության դիմումը՝ ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով:

ՌԴ ԱԳՆ-ն նաեւ ընդգծել է, որ երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում սահմանների հետ կապված խնդիրները պետք է լուծվեն Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում։

Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել հրադադարի մասին լուրը, «Սիվիլնեթի» լրագրողները տեղեկացնում են, որ 12.50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ հրետակոծությունները շարունակվում են: Ներքին Հանդի համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանն էլ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ շարունակում է կիրառել հրետանի։

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930