Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը` նաև ամպրոպ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 13-ին, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.2°C (2015 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.4°C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ