Սիսիան համայնքի՝ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հազարապետության պետական սահմանի մի քանի հատվածներում, այդ թվում՝ Սիսիան համայնքի, տեղի են ունեցել ակտիվ ռազմական գործողություններ: Մենք ունենք զոհեր և վիրավորներ։ Ցավակցում ենք հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվածների ընտանիքներին և աղոթում բոլոր վիրավորների համար:
Ստեղծված իրավիճակում դադարեցնում ենք նախընտրական քարոզչությունը: Նախընտրական շտաբի կազմակերպական և նյութատեխնիկական ռեսուրսները մինչև իրավիճակի կարգավորումը նպատակաուղղվում են Սիսիան համայնքի բնակչության քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրների լուծմանը:
Կարդացեք նաև